«Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը մեկնաբանել է ակումբում տիրող տրանսֆերային իրավիճակը։
Այս պահին «Աղվեսներին» ազատ գործակալի կարգավիճակով է միացել միայն «Քարդիֆի» նախկին դարպասապահ Ալեքս Սմիթիսը:
«Բավականին տարօրինակ է, երբ ակումբում նորեկներ գրեթե չկան։ Այնուամենայնիվ, ես հասկանում եմ այն բարդ իրավիճակը, որում գտնվում է ակումբը, ուստի չեմ ցանկանում խորանալ այս հարցում:
Սա է ներկայիս իրավիճակը, դա մեզանից կախված չէ։ Ես եկել եմ ակումբ, որպեսզի փոխեմ ամեն ինչ դեպի լավը։ Բայց դա մշտական առաջընթաց է պահանջում։ Ես հարգում եմ ակումբին և վստահում եմ ղեկավարությանը, ուստի մտադիր եմ կենտրոնանալ այն խաղացողների ներուժն օգտագործելու վրա, ովքեր արդեն թիմում են»,- մեջբերում է մասնագետին FourFourTwo-ն: