«Ցյուրիխի» հարձակվող Վիլի Գնոնտոն հայտնվել է անգլիական «Լիդսի» հետաքրքրությունների շրջանակում:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, սիրամարգերը ցանկանում են ձեռք բերել հարձակվողին մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը։
Գնոնտոն ավելի վաղ Ազգերի լիգայում իր նորամուտը նշել էր Իտալիայի հավաքականի կազմում Ռոբերտո Մանչինիի գլխավորությամբ:
18-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ավարտին մնացել է մեկ տարի: Նախորդ մրցաշրջանում նա Շվեյցարիայի առաջնությունում դարձել է 8 գոլի հեղինակ։