«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Իտալիայի A Սերիայի առաջին տուրում «Սալերնիտանայի» նկատմամբ տարած նվազագույն հաշվով հաղթանակի մասին։
«Ինձ ամեն ինչ դուր եկավ։ Ես տեսա թիմ, որը թեկուզ շատ գոլ չխփեց, բայց գիտեր, թե ինչպես պետք է խաղալ արդյունքի վրա։ Եթե այսպիսի խաղերում գոլ չես խփում, ապա անհնար է չտանջվելը։
Փոխարինման մտած ֆուտբոլիստներն իրենց լավ դրսևորեցին։ Գուցե որևէ մեկը կգրի, որ Ձանիոլոն և Դիբալան կարող էին 2-3 գոլ խփել։ Ինձ թվում է, որ նրանք հիանալի խաղ ցուցադրեցին։
Մեզ չի հերիքում ագրեսիվությո՞ւնը։ Ես կարծում եմ, որ մեր հարձակվողներն ունեն սպորտային ագրեսիվություն։ Ես ֆենտեզի ֆուտբոլ չեմ խաղում։ Տղաները լավ դրսևորեցին իրենց»,- Մոուրինյուի խոսքն է մեջբերել Football Italia-ն։