Իտալական A Սերիայի առաջին տուրում «Միլանը» 4։2 հաշվով հաղթեց «Ուդինեզեին»։ Գործող չեմպիոնի կազմում աչքի ընկան Տեո Էռնանդեսը, Բրահիմ Դիասը և Անտե Ռեբիչը, որը դարձավ դուբլի հեղինակ։
Հյուրերի կազմում գոլ խփեցին Ռոդրիգո Բեկաոն և Ադամ Մասինան։
Օրվա մյուս խաղում «Ատալանտան» հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթեց «Սամպդորիային»։ Բերգամոն ներկայացնող թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Ռաֆայել Տոլոյին և Ադեմոլա Լուկմանը։