Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրու «Մանչեսթեր Սիթին» 4։0 հաշվով հաղթեց «Բորնմութին»։
Ինչպես հայտնում է Squawka վիճակագրական պորտալը, մանչեսթերյան ակումբի հարձակվող Էրլինգ Հոլանդը ընդամենը 8 անգամ է հպվել գնդակին։ Նորվեգացին կատարել է ընդամենը 2 ճշգրիտ փոխանցում․ առաջինը՝ հանդիպման մեկնարկում, երբ սկսել է խաղը դաշտի կենտրոնից, իսկ երկրորդը եղել է գոլային, որից հետո աչքի է ընկել Իլկայ Գյունդողանը։