Ֆրանսիական «Նիցայի» պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոն պահանջված է իտալական Ա Սերիայում։ Ըստ Footmercato-ի՝ 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը»:
Աղբյուրի համաձայն՝ «ներաձուրիները» դիտարկում են Տոդիբոյին որպես Միլան Սկրինյարի փոխարինող։ Նշվում է, որ ՊՍԺ-ն ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում սլովակ ֆուտբոլիստի նկատմամբ։
Տոդիբոն պայմանագրով կապված է «Նիցայի» հետ ևս 4 տարով: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։
Նախորդ մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 40 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։