Սենեգալի հավաքականի գլխավոր մարզիչ Ալիու Սիսեն ասել է, որ ակումբները երբեք ավելի կարևոր չեն լինի, քան ազգային հավաքականները։
Այսպիսով, մարզիչը պատասխանել է «Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսին, ով վերջերս ասել է, որ այլևս թիմ չի հրավիրի աֆրիկացի խաղացողներին՝ մայրցամաքային գավաթին մասնակցելու պատճառով։
«Ակումբները երբեք ավելի կարևոր չեն լինի, քան դրոշներն ու ազգային հավաքականները։ Եթե բրազիլացին պետք է իր ֆեդերացիային, ապա խնդիրներ չկան։ Մենք Եվրոպայից ընդամենը 5 ժամ ենք հեռու, իսկ Հարավային Ամերիկայից՝ 18:
Ինչո՞ւ են վեճերը ծագում միայն այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է աֆրիկացի ֆուտբոլիստներին»,- Սիսեի խոսքերն է փոխանցում BBC-ն: