Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CBF) ներկայացրել է ազգային հավաքականի տնային մարզաշապիկը, որը թիմի ֆուտբոլիստները կկրեն Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության ժամանակ։
«2022 թվականին Բրազիլիայի հավաքականի վառ և համարձակ համազգեստը հարգանքի տուրք է մատուցում մարդկանց խիզախությանն ու մշակույթին, ովքեր երբեք չեն հանձնվում:
Ոգեշնչված յագուարի ուժով և գեղեցկությամբ՝ շապիկի դիզայնը միավորում է բոլոր բրազիլացիներին»,- ասվում է CBF-ի մամուլի հաղորդագրությունում։
ԱԱ-2022-ի խմբային փուլում Բրազիլիան ուժերը կչափի Սերբիայի (նոյեմբերի 24), Շվեյցարիայի (28) և Կամերունի (դեկտեմբերի 2) հետ: