«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում «Ֆուլհեմի» հետ կայացած ոչ-ոքիի մասին (2:2):
«Լավ արդյունք է, քանի որ մենք ավելիին արժանի չէինք։ Կարող ենք բարելավել խաղը։ Իմպուլ չկար մեր խաղում։ Կարող էինք հաղթել, քանի որ մի շարք գոլային պահեր ստեղծեցինք։ Ամեն դեպքում, գուցե արժանի չէինք հաղթանակի։
Այս խաղում միակ դրական բանն արդյունքն է։ Մենք իսկապես վատ խաղացինք։ Հենց սկզբից սխալ էինք տրամադրվել հանդիպմանը»,- Կլոպի խոսքն է մեջբերել BT Sport-ը։