«Ինտերի» կիսապաշտպան Մարցելո Բրոզովիչը բաց կթողնի այսօր կայանալիք «Վիլյառեալի» դեմ ընկերական հանդիպումը։ Ըստ La Gazzetta dello Sport-ի՝ խորվաթ կիսապաշտպանը մկանային վնասվածք է ստացել և բաց կթողնի հանդիպումը։
Հաղորդվում է, որ Բրոզովիչի մոտ ավելի շատ մկանային ծանրաբեռնվածություն է, քան վնասվածք, ուստի միլանյան ակումբի մարզչական շտաբը չի ցանկանում ռիսկի դիմել։
Նշվում է, որ այս խաղում թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին պետք է դաշտ դուրս բերեր այն կազմը, որով ցանկանում էր մեկնարկել Ա Սերիայի նոր մրցաշրջանում՝ «Լեչչեի» դեմ խաղում։
Բրոզովիչին այսօր, ամենայն հավանականությամբ, փոխարինելու է թիմի նորեկ Քրիստիան Ասլանին։
«Ինտեր» — «Վիլյառեալ» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։30-ին։