«Մանչեսթեր Սիթին» շարունակում է նոր պաշտպան փնտրել պաշտպանության ձախ եզրն ուժեղացնելու համար։
«Քաղաքաբնակները» ցանկանում էին պայմանագիր կնքել Մարկ Կուկուրելայի հետ, սակայն իսպանացու տրանսֆերի համար պայքարում հաղթեց Լոնդոնի «Չելսին»:
Ինչպես հայտնում է Footmercato-ն, Անգլիայի չեմպիոնների տրանսֆերային կարճ ցուցակում երեք այլընտրանքային տարբերակ կա. «Մանչեսթեր Սիթիի» հայտացուցակում ընդգրկված են հետևյալ պաշտպանները՝ Սերխի Գոմեսը (Անդերլեխտ), Ալեխանդրո Գրիմալդոն (Բենֆիկա) և Բորնա Սոսան (Շտուտգարտ):
Այս հանգստյան օրերին Խոսեպ Գվարդիոլայի սաները կմեկնարկեն Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանում։ Առաջին տուրում «քաղաքաբնակները» կհանդիպեն Լոնդոնի «Վեսթ Հեմի» հետ։ Խաղը կկայանա օգոստոսի 7-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Վեսթ Հեմի» հաղթանակը գնահատում է 8,80 գործակցով, ոչ-ոքին՝ 5,30, իսկ «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը՝ 1,35։