Հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայի՝ կատալոնական «Բարսելոնայից» Թուրինի «Յուվենտուս» հնարավոր տեղափոխության մասին լուրերն էլ ավելի հավանական են դառնում։
Ըստ Sport.es-ի, իտալական թոփ-ակումբի ներկայացուցիչները բանակցություններ են վարել «Բարսելոնայի» հետ՝ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։
Ինքը՝ Մեմֆիսը, դեմ չէ կարիերան Ա Սերիայում շարունակելու տարբերակին։ Իր հերթին «Բարսելոնան» պատրաստ է Մեմֆիսին վարձավճարով տալ՝ ամբողջական տրանսֆերի հետագա գնման տարբերակով։
Նախորդ մրցաշրջանում հոլանդացի հարձակվողը մասնակցել է Իսպանիայի առաջնության 37 հանդիպման, որոնցում դարձել է 13 գոլի հեղինակ։