«Ռոմայի» հարձակվող Ջասթին Կլյուվերտը մոտ է հռոմեական ակումբից հեռանալուն։ Ժոզե Մոուրինյուն հույսեր չի կապում հոլանդացու հետ առաջիկա մրցաշրջանում։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան գրում է, որ 23-ամյա Ջասթինի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Ֆուլհեմը»։
Նշվում է, որ բանակցություններն ավարտական փուլում են։ «Ֆուլհեմը» պատրաստ է վճարել 10 միլիոն եվրո տրանսֆերի դիմաց։
Նախորդ մրցաշրջանում Ջասթին Կլյուվերտը վարձավճարով խաղացել է «Նիցայում»՝ դառնալով 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։