Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն կիսվել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ Եվրոպայի Սուպերգավաթի խաղից իր սպասելիքներով։
«Ես երբեք չեմ խաղացել Եվրոպայի Սուպերգավաթում: Կարծում եմ, որ դա հիանալի դեբյուտ կլինի: Ցանկանում եմ ամեն տարի խաղալ այս մրցաշարում։ Դա անելու համար հարկավոր է հաղթել Չեմպիոնների լիգան, իսկ ես միշտ ցանկանում եմ հաղթել այն: Չեմպիոնների լիգան ինձ համար յուրահատուկ մրցաշար է։
Բոլոր եզրափակիչներում մենք մոռանում ենք մրցաշարի անունը և պարզապես ցանկանում ենք հաղթել։ Լինի դա Սուպերգավաթը, Չեմպիոնների լիգան կամ որևէ այլ մրցաշար, մենք միշտ նպատակ ունենք հաղթելու: Սա մեր թիմի մտածելակերպն է»,- մեջբերում է Ռոդրիգոյին Marca-ն։
Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը կկայանա օգոստոսի 10-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ռեալի» հաղթանակը գնահատում է 1,45 գործակցով, ոչ-ոքին՝ 4,70, իսկ «Այնտրախտի» հաղթանակը՝ 6,50։