Սերբիայի առաջնության 5-րդ տուրում օգոստոսի 6-ին «Ցրվենա Զվեզդան» պետք է հյուրընկալվեր «Վոյվոդինային»։ Սակայն ինչպես տեղեկացնում է ակումբի թվիթերյան էջը՝ խաղը այս պահի դրությամբ անժամկետ հետաձգվել է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՖՖ-ն հայտնել էր օգոստոսի 7-ին կայանալիք «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը հետաձգելու մասին, որպեսզի «Փյունիկը» կարողանա լիարժեք պատրաստվել ՉԼ 3-րդ որակավորման փուլի «Ցրվենա Զվեզդայի» դեմ երևանյան խաղին։
Հիշեցնենք՝ թիմերը Բելգրադում կհանդիպեն օգոստոսի 3-ին, Երևանում՝ օգոստոսի 9-ին։