«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է «Լիոնի» հետ ոչ-ոքիի (2:2) մասին։
«Շատ լավ թեստ էր հիանալի թիմի դեմ խաղում։ Գիտեինք, որ մրցակիցը որակյալ թիմ ունի և ավելի լավ մարզավիճակում է, քան մենք։ Նրանք ավելի շուտ էին սկսել նախամրցաշրջանային փուլը։
Ես տեսա այն, ինչ ուզում էի տեսնել։ Տղաները շատ լավ աշխատեցին։ Առաջին խաղակեսում գոլային լավ պահեր ունեինք։
Թիմը լավ մարզավիճակի մեջ է և աստիճանաբար առաջ է շարժվում։ Տղաները թիմային խաղ ցուցադրեցին։ Մենք արեցինք այն, ինչ ծրագրել էինք մարզումների ժամանակ։ Ես շատ գոհ եմ։ Գիտեինք, որ նախամրցաշրջանային փուլում խնդիրների էինք հանդիպելու, բայց դա այն էր, ինչ մենք ցանկանում էինք։ Գիտենք, որ մեծ աջակցություն ունենք մեր երկրպագուների կողմից»,- Ինձագիի խոսքն է մեջբերել միլանյան ակումբի պաշտոնական կայքը։