Գերմանիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Քյոլնը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, պարտվեց «Յան Ռեգենսբուրգին»։
Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է 2։2 հաշվով։ Հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ են գտնվել «Յան Ռեգենսբուրգի» ֆուտբոլիստները։
Սարգիս Ադամյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել 28-րդ րոպեին։ Հայ ֆուտբոլիստի փոխանցումից հետո աչքի է ընկել Մարկ Ութը։ Ադամյանը թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 56-րդ րոպեին։
Հիշեցնենք, որ Ադամյանը 2017-2019 թվականներին հանդես է եկել «Յան Ռեգենսբուրգում»։