Գերմանիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Քյոլնը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, առաջին խաղակեսից հետո 1։2 հաշվով պարտվում է հայ ֆուտբոլիստի նախկին թիմին՝ «Յան Ռեգենսբուրգին»։
Հանդիպման 28-րդ րոպեին Ադամյանի փոխանցումից հետո գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Մարկ Ութը՝ կրճատելով հաշվի տարբերությունը։