«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայի ներկայացուցիչները «Յուվենտուսի» հետ բանակցություններ են վարել հոլանդացու հնարավոր տրանսֆերի շուրջ , հայտնում է Goal-ը՝ հղում անելով Corriere dello Sport-ին։
«Յուվենտուսը» ցանկանում է հարձակվողներ ավելացնել, որոնք կգործեն Դուշան Վլահովիչի հետ, ուստի ակումբը կքննարկի Դեպայի տրանսֆերի տարբերակը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դեպայը հրաժարվել է տեղափոխվել «Տոտենհեմ»։