Կիսապաշտպան Դանիել Մալդինին «Միլանից» վարձավճարով տեղափոխվել է «Սպեցիա»։ Այս մասին հաղորդում է ակումբի կայքը։
Դանիել Մալդինին 20 տարեկան է, «Միլանում» նա մասնակցել է 24 խաղի՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։ Միակ գոլը նա խփել է հենց «Սպեցիայի» դեմ խաղում։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի հայրը՝ Պաոլո Մալդինին, ողջ կարիերան անցկացրել է «Միլանում»։