«Մոնցայի» մարզական տնօրեն Ֆիլիպո Անտոնելի Ագոմերին խոսել է «Ռոմայի» հարձակվող Էլդոր Շոմուրոդովի՝ իտալական ակումբ հնարավոր տեղափոխության մասին։
«Շոմուրոդովը ուժեղ խաղացող է, որը մեզ դուր է գալիս: Բայց դա այն ամենն է, ինչ կարելի է ասել այս պահին»,- Ագոմերիի խոսքերն է մեջբերում Чемпионат-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուզբեկստանի հավաքականի հարձակվողով հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Տորինոն», «Սամպդորիան», «Բոլոնիան» և «Սասուոլոն»։
Նախորդ մրցաշրջանում ուզբեկ ֆուտբոլիստը հռոմեական թիմի կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։