Այսօր մեկնարկեց Հայաստանի Պրեմիեր լիգայի 31-րդ մրցաշրջանը․ առաջնության նորեկ «Լեռնային Արցախը» Վայքում ընդունել էր «Վանին» և նվազագույն հաշվով պարտություն կրեց:
Հանդիպման 89 րոպեների ընթացքում դարպասի գրավում չարձանագրվեց, սակայն հիմնական ժամանակի վերջին րոպեին՝ նշանակված 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց հյուրերի ֆուտբոլիստ Էդգար Մովսեսյանը՝ հաղթանակ բերելով իր թիմին։
Վաղը կկայանա առաջին տուրի ևս երկու հանդիպում․ «Նոան» կընդունի «Ալաշկերտին», իսկ «Փյունիկը»՝ «Արարատին»։