«Ռոմայի» հարձակվող Թեմի Աբրահամը խոսել է հռոմեացիների արգենտինացի կիսապաշտպան Պաուլո Դիբալայի մասին.
«Կարծում եմ՝ մեծ պատիվ է, որ մեր թիմում այդպիսի լավ խաղացող է տեղափոխվել: Մեր երկրպագուների համար սա շատ բան է նշանակում. երկրպագուները նրան հիանալի ընդունեցին:
Ինձ համար ամեն ինչ պարզ է. ակումբը հիանալի նախագիծ է ստեղծել, և արդյունքներն ակներև են»,- Աբրահամի խոսքերն է փոխանցում La Gazzetta dello Sport-ը:
Հիշեցնենք՝ Դիբալան հռոմեական ակումբ է տեղափոխվել ազատ խաղացողի կարգավիճակում: