Բրազիլական «Սպորտ Ռեսիֆեն» հայտարարել է հարձակվող Վագներ Լավի հետ պայմանագիր կնքելու մասին:
ԲԿՄԱ-ի 38-ամյա նախկին ֆուտբոլիստը նոր թիմում վերցրել է 99-րդ խաղային համարը։
Լավի և «Սպորտ Ռեսիֆեի» միջև պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
«Սպորտ Ռեսիֆեն» 20 տուրից հետո զբաղեցնում է 10-րդ տեղը Բրազիլիայի առաջնության երկրորդ դիվիզիոնում։