«Միլանի» նախկին ֆուտբոլիստ Ալեսանդրո Նեստան խոսել է Թուրինի «Յուվենտուսի» մասին.
«Հաշվի առնելով այն, թե «Յուվենտուսը» որքան է ծախսել, նա պարտավոր ինչ-որ բան հաղթել, գոնե՝ Սկուդետոն: Անցած տարի նրանք վատ հանդես եկան, հիմա պարտավոր են որևէ կարևոր բան հաղթել:
«Յուվենտուսում» հիմա տառապում է նա, ով իր վրա է վերցնում գլխավոր մարզչի դերը: Սարին լավը չէր, Պիռլո փորձառու չէր, Ալեգրին վերադարձավ և չհաղթեց, ես չէի ցանկանա, որ մարզիչը միշտ խնդիր լիներ:
Կազմը ևս պետք է շտկել, այն պետք է ավելի ֆունկցիոնալ լինի, վերջին շրջանում այն ավելի թույլ էր համեմատած այն խաղի հետո, որտը նրանք ցանկանում էին ցույց տալ»,- Նեստայի խոսքերն է փոխանցում La Gazzetta dello Sport-ը:
Հիշեցնենք՝ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Նեստան դարձել է մարզիչ: Նրա առաջին աշխատավայրն ամերիկյան «Մայամին» էր: Հետո նա գլխավորեց «Պերուջան», որը մարզում էր նախորդ մրցաշրջանում: Իր գլխավորությամբ ակումբը Սերիա Բ-ում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը: