Տրանսֆերային շուկայում մեծ պահանջարկ ունի «Ասթոն Վիլայի» անգլիացի տաղանդավոր կիսապաշտպան Կարնի Չուկվուեմեկան: Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «Միլանը» մտադիր է ձեռք բերել 18-ամյա ֆուտբոլիստին։
Իր հերթին անգլիական ակումբը պատրաստ է որոշակի գումարով վաճառել խաղացողին։ «Աստոն Վիլայի» ղեկավարները կիսապաշտպանի տրանսֆերը գնահատել են 23,5 միլիոն եվրո:
Ավելի վաղ հաղորդվում էր Չուկվուեմեկայի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև կատալոնական «Բարսելոնան» և ֆրանսիական ՊՍԺ-ն։
Նախորդ մրցաշրջանում Կարնին Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ: