Ա Սերիայի նախագահ Լորենցո Կասինին ասել է, որ նոր մրցաշրջանի մեկնարկը կարող է հետաձգվել՝ երկրում անոմալ բարձր ջերմաստիճանի պատճառով։
«Դժվար կլինի մրցաշրջանը սկսել օգոստոսի 13-ին։ Առաջին խնդիրը կապված է կլիմայական պայմանների հետ, քանի որ եթե ներկայիս ջերմաստիճանը շարունակվի, ապա շատ դժվար կլինի մրցաշրջանը սկսել նշված ժամկետում։
Երկրորդ կետն այն է, որ այս մրցաշրջանն ինքնին անսովոր կլինի Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության հետ կապված դադարի պատճառով»,- Կասինիի խոսքերն է մեջբերել Football Italia-ն:
Ա Սերիայի 2022/23 մրցաշրջանի մեկնարկը նախատեսված է օգոստոսի 13-ին։