Լեգենդար Դեյվիդ Բեքհեմի որդին՝ Ռոմեո Բեքհեմը և Ֆիլ Նևիլի որդին՝ Հարվի Նևիլը մասնակցել են «Բարսելոնայի» դեմ ստուգողական հանդիպմանը։
Երկու երիտասարդ ֆուտբոլիստներն էլ, ովքեր հանդես են գալիս MLS-ի «Ինտեր Մայամի» ակումբում, խաղադաշտ են մտել պահեստայինների նստարանից։
Դեյվիդ Բեքհեմը արձակուրդում էր և չկարողացավ տեսնել իր որդուն՝ կատալոնական ակումբի դեմ խաղում: Բայց Նևիլների ընտանիքը, այդ թվում՝ նաև ֆուտբոլային փորձագետ Գարին, ամբողջ կազմով ներկա էր մարզադաշտում։ «Բարսելոնան» այդ խաղում հեշտ հաղթանակ տարավ 6-0 հաշվով։
«Կարծում եմ, որ դա փայլուն փորձ էր բոլոր ներգրավվածների համար»,- ասել է Գարի Նևիլը Sky Sports-ին։