ԱՄՆ-ի կանանց ֆուտբոլի հավաքականը հաղթել է 2022 թվականի ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնությունում՝ եզրափակչում գերազանցելով Կանադայի հավաքականին։ Հանդիպումն ավարտվել է 1։0 հաշվով՝ հօգուտ ամերիկացիների։
Որոշիչ գոլն իր ակտիվում է գրանցել 33-ամյա հարձակվող Ալեքս Մորգանը. նա գոլի հեղինակ դարձավ 78-րդ րոպեին՝ իրացնելով 11 մետրանոցը։
Այսպիսով, ԱՄՆ-ի հավաքականն որակավորվել է Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին, որոնք կանցկացվեն 2024 թվականին։
Ավելի վաղ ԱՄՆ-ի ազգային հավաքականն արդեն նվաճել էր Աշխարհի առաջնության ուղեգիր, որը կանցկացվի 2023 թվականին Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։