MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում «Կոլամբուսն» արտագնա խաղում կամային հաղթանակ տարավ «Չիկագոյի» նկատմամբ։
Հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը, ով խաղաց մեկնարկային րոպեներից և փոխարինվեց հանդիպման 81-րդ րոպեին։
Հայ ֆուտբոլիստն այս խաղում դարձավ գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Կոլամբուսը» հաղթեց 3-2 հաշվով, հանդիպման ընթացքում պարտվելով 2 գնդակի տարբերությամբ։
Այս խաղից հետո Սելարայանի թիմը 25 միավորով 8-րդն է Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում։