«Յուվենտուսը» աշխատում է «Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Զանիոլոյի տրանսֆերի վրա, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Ըստ աղբյուրի՝ թուրինյան ակումբն արդեն պայմանավորվել է ֆուտբոլիստի գործակալի հետ անձնական պայմանների շուրջ։ 23-ամյա խաղացողի հետ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականը, նրա աշխատավարձը կկազմի տարեկան 4 միլիոն եվրո՝ առանց բոնուսների։
«Ռոման» կիսապաշտպանի համար պահանջում է 50 միլիոն եվրո, սակայն պատրաստ է նաև վարձակալությամբ տալ ֆուտբոլիստին՝ տրանսֆերը գնելու պարտավորությամբ։ Իտալացու գործող պայմանագիրը հռոմեական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։
Նախորդ մրցաշրջանում Զանիոլոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։