Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանիել Սեբալյոսը խոսել է իսպանական ակումբում ապագայի մասին, ինչպես նաև խոսել է «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հետ զրույցի մասին։
«Երբ սկսվի նախամրցաշրջանը, կտեսնենք: Ես կխոսեմ Կառլո Անչելոտիի հետ, որպեսզի տեսնեմ, թե ինչ է նա ուզում։ Դրանից հետո որոշում կկայացնեմ իմ ապագայի վերաբերյալ։
Ինչ վերաբերում է նախորդ մրցաշրջանին, ապա մարզիչը ներողություն խնդրեց ինձնից, քանի որ չտվեց այն խաղաժամանակը, որը ես պետք է ստանայի։ Դա նրան պատիվ է բերում»,- Սեբալյոսի խոսքերն է մեջբերում Marca-ն՝ հղում անելով Deportes Cuatro-ին:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Սեբալյոսը մասնակցել է իսպանական Պրիմերայի 11 հանդիպման և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամռանը կիսապաշտպանը կլքի մադրիդյան ակումբը։