«Արարատը» հայտարարեց ևս մեկ ֆուտբոլիստի ձեռք բերելու մասին։
Ինչպես տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը, ակումբի շարքերն է համալրել շվեյցարացի կիսապաշտպան Դրիլոն Կաստրատին։
21-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Ցյուրիխի» և գերմանական «Ֆրայբուրգի» երիտասարդական թիմերում, ինչպես նաև 10 հանդիպում է անցկացրել Շվեյցարիայի մինչև 17 տարեկանների հավաքականում։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 100 հազար եվրո։ Կաստրատիի վերջին ակումբը եղել է շվեյցարական «Շաֆհաուզենը»։