«Յուվենտուսի» լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին երկարաձգեց պայմանագիրը իտալական ակումբի հետ, հաղորդում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը:
Այն երկարաձգվել է 3 տարի ժամկետով: 29-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ:
UFFICIALE ✍ @13Szczesny13, bianconero fino al 2024!
— JuventusFC (@juventusfc) February 11, 2020
➡ https://t.co/FqPEsNxY3l pic.twitter.com/3PNmDs1I9i
Նշենք, որ Շչեսնին Լոնդոնի «Արսենալից» «Յուվենտուս» է տեղափոխվել 2017 թվականի հուլիսին ՝ 14 միլիոն եվրոյի դիմաց :
Այս տարիների ընթացքում նա անցկացրել է 84 հանդիպում: 2019/20 մրցաշրջանի ընթացքում Շչեսնին անցկացրել է 22 հանդիպում և բաց է թողել 23 գոլ: