Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է «Բրյուգեի» հարձակվող Էմանուել Դենիսի ծառայություններով։ Այդ մասին հայտնում է Goal-ը։
Գերմանական ակումբը պատրաստ է նիգերիացի հարձակվողի համար վճարել 25 մլն եվրո։ Բելգիական թիմի կազմում ընթացիկ մրցաշրջանում Դենիսը անցկացրել է 30 հանդիպում և աչքի ընկել 8 խփած գոլով։
22-մյա ֆուտբոլիստին ArmSport-ը վերջերս անդրդարձել էր “Ֆուտբոլային սկաուտ․ Բելգիան շարունակում է մնալ ապագա աստղերի դարբնոց” շարքում։