Պաուլո Դիբալան «Յուվենտուսից» հեռանալուց հետո մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում է Goal-ը:
Երկուշաբթի կամ երեքշաբթի կողմերը ևս մեկ հանդիպում կանցկացնեն, որին, ինչպես և սպասվում էր, կհամաձայնեցվի Դիբալայի տեղափոխությունը Ինտեր։
Պայմանագիրը կստորագրվի ֆուտբոլիստի արձակուրդից վերադառնալուց հետո:
Արգենտինացին, ով «Յուվենտուսում» հանդես է գալիս 2015 թվականից, նախորդ մրցաշրջանում դարձել է 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։