Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման մեկնաբանել է Ազգերի լիգայում Ավստրիայի հետ ոչ-ոքին (1:1).
«Մեր բախտը մի քիչ չբերեց, քանի որ շատ հնարավորություններ ունեինք: Ավստրիացի դարպասապահը լավ սեյվեր կատարեց: Մենք շատ էինք ցանկանում հաղթել և արժանի էինք ոչ-ոքիից ավելիին:
Հոգնածությունն իրեն ասում է, սա բոլորը գիտեն, բայց մենք չենք պատրաստվում արդարացումներ փնտրել։ Մենք, իհարկե, հիասթափված ենք, բայց շարունակում ենք պայքարել։
Որո՞նք են մեր սխալները: Դա բոլորի մեղավորությունն է: Բայց մեզ մնացել է մեկ խաղ «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում, և մենք ամեն ինչ կանենք այն հաղթելու համար, քանի որ դա շատ կարևոր է մեզ համար»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։
Հաջորդ տուրում Ֆրանսիայի հավաքականը հունիսի 13-ին կհյուրընկալի Խորվաթիայի ընտրանուն։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Ֆրանսիայի հավաքականի հաղթանակը գնահատում է 1,55 գործակցով, ոչ-ոքին՝ 4,30, իսկ Խորվաթիայի հավաքականի հաղթանակը՝ 6,80։