Այսօր Կոպենհագենում կայացավ Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպումը, որում Դանիան ընդունել էր Խորվաթիային։
Հանդիպումն ավարտվեց 0-1 հաշվով՝ հօգուտ բալկանյան հավաքականի։ Հանդիպման միակ գոլը 70-րդ րոպեին խփեց Մարիո Պաշալիչը։
Չնայած այս պարտությանը, Դանիան 6 միավորով շարունակում է մնալ խմբի առաջատարը։ Ավստրիան և Խորվաթիան իրենց ակտիվում ունեն 4 միավոր, իսկ Ֆրանսիան՝ 2։
Այլ արդյունքներ
B դիվիզիոն
⚽ Ալբանիա-Իսրայել 1-2
C դիվիզիոն
⚽ Բելառուս-Ղազախստան 1-1
D դիվիզիոն
⚽ Անդորրա-Լիտեյնշտեյն 2-1