Անդրեաս Վեյմանն Ազգերի լիգայի խաղում գրավել է Ֆրանսիայի հավաքականի դարպասը (այս պահին Ավստրիան հաղթում է 1-0 հաշվով)։
Գոլը վիճակագրական առումով հետաքրքիր է ստացվել։
Վեյմանն իր կարիերայում առաջին գոլը խփեց Ավստրիայի հավաքականի կազմում։ Հարձակվողն ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 10 տարի առաջ։ Նա իր 18-րդ հանդիպումն է անցկացնում ազգային հավաքականում։
Ավստրիայի հավաքականը գլխավորում է Ռալֆ Ռանգնիկը։ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզչի գլխավորությամբ թիմը հաղթել է Խորվաթիային և պարտվել է Դանիայի ընտրանուն։