Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը հերթական անգամ անդրադարձել է Հայաստանի հավաքականում հանդես գալու թեմային։
«Հայաստանի հավաքական հրավիրվելու մասին քննարկում եղել է, սակայն ես վերջնական պատասխան չեմ տվել, քանի որ չկա վերջնական որոշում։
Զախարյանը խաղում է Ռուսաստանի հավաքականում, Սպերցյանը և Բայրամյանը ընտրել են Հայաստանը։ Ես հարգում եմ ցանկացած որոշում։ Կրտսեր եղբայրս՝ Էրիկը հրավեր է ստացել Հայաստանի պատանեկան հավաքականից, սակայն Ռուսաստանից հրավեր չունի։
Չի բացառվում նաև այն տարբերակը, որ մեզնից մեկը խաղա Ռուսաստանի հավաքականում, մյուսը՝ Հայաստանի»,- այս մասին Սևիկյանը նշել է Коммент шоу հաղորդման ընթացքում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը հայտնել էր, որ զրուցել է Սևիկյանների հոր հետ, և կա պայմանավորվածություն, որ վերջիններս հանդես են գալու Հայաստանի հավաքականում։