Ազգերի Լիգայի խաղարկության երրորդ տուրում Իսպանիան 1-0 հաշվով հաղթեց Շվեյցարիային։
Խաղից հետո իր տպավորություններով կիսվեց իսպանացիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն։
«Արդյունքը շրջանցում է ամեն բան։ Այսպիսին է ֆուտբոլը։ Պորտուգալիայի դեմ մենք շատ լավ հանդիպում անցկացրին և դոմինանտ էինք խաղադաշտում։ Չեխիայի դեմ ավելի փակ ֆուտբոլ էր ընթանում։
Շվեյցարիան շատ լավ թիմ ունի, սակայն մենք հիանալի ֆուտբոլ խաղացինք։ Մորատան այսօր փայլեց։ Մեզ հենց այսպիսի հարձակվող է պետք»,- այս մասին Էնրիկեն նշել է հետխաղյա ասուլիսի ժամանակ։