Ազգերի լիգայի Ա դիվիզիոնի 2-րդ խմբի 3-րդ տուրի խաղում Իսպանիայի հավաքականը արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթեց Շվեյցարիայի թիմին: Հյուրերի միակ գոլը խփեց Սաբարիան 13-րդ րոպեին:
Խմբի մյուս խաղում Պորտուգալիան երկու անպատասխան գնդակ ուղարկեց Չեխիայի դարպասը: Գոլի հեղինակ դարձան Կանսելոն ու Գուեդեսը:
Այս տուրից հետո աղյուսակը գլխավորում է Պորտուգալիան՝ 7 միավորով: Իսպանիան ունի 5 միավոր: