Անհավանական միջադեպ է տեղի ունեցել ՀԱՀ 4-րդ դիվիզիոնում։
Տիտղոսի համար պայքարում էին «Մատիյասին» ու «Թայգերսը»։ Վերջին տուրում «Թայգերսը» 33-1 հաշվով հաղթել էր մրցակցին, որպեսզի ավելի բարելավի գնդակների տարբերությունը՝ չնայած +16 առավելություն ուներ «Մատիյասի» նկատմամբ։
«Մատիյասին» էլ իր հերթին հաղթել էր 59-1 հաշվով։ Նրա մրցակիցը 4 կարմիր քարտ էր ստացել ու 41 ինքնագոլ հեղինակել։
Թիմերը որակազրկվել են պայմանավորված խաղեր անցկացնելու համար: Առաջնության հաղթող է ճանաչվել այլ թիմ։