ՖԻՖԱ-ն հունիսի 10-ին կարող է հայտարարել Էկվադորի հավաքականին Աշխարհի 2022 թվականի առաջնությունից հեռացնելու մասին։ Այս մասին հաղորդում է Tyc Sports-ը։
Mundo Deportivo-ն էլ հաղորդում է, որ ՖԻՖԱ-ն արդեն որոշում է կայացրել, որ Էկվադորի հավաքականը չի մասնակցի Քաթարում կայանալիք ԱԱ-2022-ին, իսկ նրա տեղը բաժին կհասնի Չիլիին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ազգային թիմի իրավաբան Էդուարդո Կարլեցոն ապացույցներ ունի, որ Էկվադորի հավաքականի պաշտպան Բայրոն Կաստիլյոն կոլումբացի է, դրա համար էլ իրավունք չունի խաղալու Էկվադորի հավաքականում։ Իրավաբանը ապացույցներ ունի, որ Կաստիլյոն ծնվել է 1998 թվականի նոյեմբերին Կոլումբիայի Տումակո քաղաքում, այլ ոչ՝ Էկվադորում։
ԱԱ-2022-ի եզրափակիչ մասը կկայանա նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։