Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է Ազգերի լիգայում Բելգիայից կրած 1-6 հաշվով պարտության մասին։
«Այս հանդիպումը ստիպում է մտածել, մեր խաղի ընդհանուր ռազմավարությունը հարցեր է առաջացնում։ Սակայն այս խաղը նաև ուսուցողական է, այն ցույց է տալիս, թե ինչպես պետք է գործել ուժեղ թիմերի դեմ։
Նույնիսկ մեր հարձակման գծի խաղացողներն էին ստիպված պաշտպանությունում խաղալ, ինչը մեծ ուժեր էր խլում։ Սրանից հետո դժվար էր ողջ ուժով հարձակվել»,- Լևանդովսկու խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի կայքը։