Այսօր Չեզենայում (Իտալիա) կայացավ Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպումը, որում Իտալիան ընդունեց Հունգարիային:
Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ տանտերերի։
Առաջին խաղակեսում իտալացիները երկու անգամ գրավեցին մրցակցի դարպասը․ աչքի ընկան Բարելան ու Պելեգրինին։
Երկրորդ խաղակեսում տանտերերի ֆուտբոլիստ Մանչինին դարձավ ինքնագոլի հեղինակ։
Իտալիայի հավաքականն այս խաղից հետո իր ակտիվում ունի 4 միավոր, իսկ Հունգարիան՝ 3։