Գերմանիայի հավաքականը Անգլիայի ընտրանու հետ կխաղա կանանց հավաքականի մարզաշապիկով, հայտնում է ESPN-ը։
Այս ժեստով Հանսի Ֆլիկի թիմը ցանկանում է Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ աջակցել Գերմանիայի կանանց հավաքականին։
Կանանց Եվրոյում Գերմանիան խմբային փուլում կխաղա Դանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի հետ, մրցաշարը կմեկնարկի հուլիսի 6-ին։
Գերմանիայի տղամարդկանց հավաքականն այսօր Մյունխենում Ազգերի լիգայի շրջանակներում կմրցի Անգլիայի հետ: