Նորվեգիայի հավաքականի կազմում 19-րդ խաղում Էրլինգ Հոլանդը խփել է իր 17-րդ և 18-րդ գոլերը։
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը Ազգերի լիգայի Շվեդիայի հետ խաղում (2-1) հաշիվը բացել է առաջին խաղակեսում 11 մետրանոցից, իսկ հանդիպման երկրորդ կեսում արդեն խաղից է գոլի հեղինակ դարձել։
21-ամյա ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել ազգային հավաքականի կազմում իր վերջին 7 հանդիպումներում։ Վերջին 7 խաղերում նա ունի 11 գոլ իր ակտիվում, իսկ ընդհանուր 19 խաղում Հոլանդը խփել է 18 գոլ։
Հաջորդ տուրում Նորվեգիան սեփական հարկի տակ հունիսի 9-ին կհանդիպի Սլովենիայի ընտրանու հետ։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Նորվեգիայի հավաքականի հաղթանակը գնահատում է 1,40 գործակցով, ոչ-ոքին՝ 4,30, իսկ Սլովենիայի հավաքականի հաղթանակը՝ 8,00։