Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին կիսվել է իր մտքերով համաշխարհային ֆուտբոլում հարձակվող Լիոնել Մեսսիի դերի մասին այն բանից հետո, երբ իր թիմն ընկերական խաղում 5:0 հաշվով հաղթել է Էստոնիային:
Նշենք, որ Արգենտինայի հավաքականի բոլոր 5 գոլերը խփել է Մեսսին։
«Լեոյի մասին խոսելը նման է Ռաֆայել Նադալի մասին խոսելուն. դրանք նկարագրելու համար բավարար բառեր չկան։ Նա յուրահատուկ է, հաճելի է թիմում նման խաղացող ունենալը, հաճելի է նրան մարզել, հաճելի է նրա պահվածքն ու վճռականությունը։
Չեմ կարծում, որ Լեոն միայն Արգենտինայի ժառանգությունն է, նա պատկանում է ողջ համաշխարհային ֆուտբոլին։ Այն օրը, երբ նա այլևս չխաղա, մենք նրան այնքա՜ն կկարոտենք։ Հուսով եմ, որ աշխարհը հոգ կտանի նրա մասին և վայելում է նրա խաղը»,- Սկալոնիի խոսքերն է մեջբերում La Nacion-ը։