Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է ընկերական խաղում Էստոնիայի նկատմամբ տոնած ջախջախիչ հաղթանակը։
Հանդիպումը կայացավ իսպանական Պամպլոնայում և ավարտվեց 5։0 հաշվով՝ հօգուտ արգենտինացիների։ Մեսսին խփեց բոլոր 5 գոլերը։
«Մենք չէինք կարող ավելի լավ ավարտել մրցաշրջանը: Մենք հաղթեցինք Ֆինալիսիմայում և այսօր ևս ևս մեկ խաղ ավելացրինք Աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու ծրագրում: Կրկին շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր եկել են մարզադաշտ և նրանց, ովքեր հետևում են մեզ հեռվից։ Մենք պատրաստվում ենք հանգստանալ մի քանի օր և շատ շուտով կվերադառնանք: Գրկում եմ բոլորին»,- գրել է Մեսսին սոցցանցում։
ՊՍԺ-ի հարձակվողի համար այս պենտա-տրիկը երկրորդն է իր կարիերայում. վերջին անգամ նա 5 գոլ է խփել Լևերկուզենի «Բայերի» հետ խաղում՝ խաղալով «Բարսելոնայի» կազմում (Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ, 2012 թ.): Ընդհանուր առմամբ Մեսսին ազգային հավաքականի կազմում խփել է 86 գոլ։